Login Register
G
Davit Vardanyan banner
Davit Vardanyan

Davit Vardanyan

@UCyrVpiRemD2Q4XUzFfp2vNw - 115K subscribers

2001 թվականի դեկտեմբերի 17-ին, ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի առաջարկությամբ, ստեղծվեց «Բաց դռների օր» ծրագիրը։ Դավիթ Վարդանյանը և տեսախցիկը այցելում էին պատահական երևանցիների բնակարաններ։ Հայկական հեռուստատեսությունում նախադեպը չունեցող այս ծրագրի ընթացքում հեռուստաեթերում բացահայտվում էին սովորական քաղաքացիների տները։ Յուրաքանչյուր կիրակի Դավիթը այցելում էր մինչև 10 բնակարան և ծանոթանում տան անդամներին, նիստուկացին ու խնդիրներին։ Սակայն այդ ամենը շատ դժվար էր իրականացնել միայնակ, և օգնության եկավ դերասան Ստեփան Ղամբարյանը։ 2002 թվականի մարտի 1-ին, Ստեփան Ղամբարյանին փոխարինեց Սուրեն Շահվերդյանը։ Հաղորդումը վերանվանվեց՝ «Չէին սպասում»: «Չէին սպասում»-ի հիման վրա՝ Դավիթ Վարդանյանի հեղինակությամբ և «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ի գլխավոր պրոդյուսեր Կարեն Հակոբյանի աջակցությամբ, ստեղծվեց «Քաղցած Չէին սպասում» հաղորդումը, որը սկսեց եթեր հեռարձակվել 2010 թվականից՝ «Հ2»-ով: 2024 թվականի դեկտեմբերի 8-ից «Չէին սպասում» և «Քաղցած Չէին սպասում» հաղորդումների վարողը դարձավ դերասան Վահան Միրաքյանը։